Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին։
-Մակեդոնիայի մասին շատ բարձր կարծիք ունեմ։ Դա այն թիմերից է, որին կարելի է որպես օրինակ ընկալել։ Թիմը ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է մասնակցել կարևոր մրցաշարերի՝ ինչպես ԵԱ-ն էր։ Իհարկե, թիմը նոր մարզիչ ունի, բայց 80%-ով կմասնակցեն այն խաղացողները, որոնք մասնակցեցին ԵԱ-ին, կան նաև նոր ֆուտբոլիստներ, բայց սա է հավաքականի կյանքը։ Մեծ հարգանք ենք տանում Մակեդոնիայի նկատմամբ, բայց եթե ուզում ենք հաջողության հասնել, պիտի լինենք այն մակարդակի վրա, որում եղել ենք նախորդ խաղերում։
-Մենք թիմային խաղ ենք դավանում։ Հենոն, իհարկե, շատ մեծ ֆուտբոլիստ է, շատ մեծ փորձով և գիտի, որ իր տաղանդը պիտի ծառայեցնի ի շահ թիմի ու սա կարող է բարելավել մեր խաղը։ Սա է այն հիմնական գաղափարը, որ մենք կունենանք մեր վաղվա խաղի ժամանակ։
-Մենք դեռ մի մարզում ունենք մինչ խաղն ու վաղը կորոշենք, թե ովքեր կփոխարինեն Հարոյանին, Բայրամյանին ու Բարսեղյանին, բայց կրկնեմ, որ մենք դավանում ենք թիմային խաղի։
-Չեմ կարծում, որ Մակեդոնիայի խաղը կտրուկ փոփոխություններ կունենա՝ չնայած նոր մարզչի։ Նրանք տարբեր մարտավարություններ ունեն, կարողանում են խաղալ 5 պաշտպանով, 4 պաշտպանով։ Երիտասարդական հավաքականը ևս այս խաղաոճով է խաղացել։ Սակայն անկախ նրանից, թե ինչ խաղաոչ կընտրեն նրանք, կրկնեմ, որ մենք մրցակցում ենք բարձր մակարդակում ու մրցակիցը շատ բարձր որակներ ունի։