Հարձակվող Ամադ Դիալոն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հաղորդում է skysports.com-ը:
Վերջերս տեղեկություններ կային, որ 19-ամյա հարձակվողը կտեղափոխվի «Ֆեյենորդ»: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզումների ժամանակ, ուստի հոլանդական ակումբը մոտ ժամանակներս հրաժարվել է գործարքից:
Ավելի վաղ Դիալոյին ցանկանում էին գնել նաև իտալական մի քանի ակումբներ: