Օգոստոսի 30-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակեց 21-րդ դարի երկրորդ տասնամյակի միջազգային տրանսֆերների մասին զեկույցը` 2011-ից մինչև 2020 թվականը:
Այս ընթացքում ակումբները խաղացողների տրանսֆերների գնման վրա ծախսել են ընդհանուր առմամբ 48,5 միլիարդ դոլար, իսկ գործակալներին վճարումները կազմել են 3,5 միլիարդ դոլար:
Այս ցուցանիշով առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է․ նշենք, որ այս ընթացքում ակումբների ծախսած գումարները նշված չեն, ակումբները դասակարգվում են միայն ընդհանուր ծախսերով:
Անգլիական գրանդին հաջորդում է ևս մեկ ակումբ մառախլապատ Ալբիոնից՝ «Չելսին», իսկ գլխավոր եռյակը եզրափակում է «Բարսելոնան»։

























































