«Բարսելոնայի» հարձակվող Ռեյ Մանայը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ։
Կատալոնական ակումբը Ալբանիայի հավաքականի 24-ամյա խաղացողին վարձավճարով կարող է տալ «Մալյորկային»՝ վերջինիս՝ հետագայում տրանսֆերը ձեռք բերելու իրավունքով:
«Մալյորկան» կվարձակալի Մանայի տրասնֆերը, եթե թիմից հեռանա Ալեքսանդր Տրայկովսկին։ Բացի այդ, ակումբը ցանկանում է գնել նաև «Ալավեսի» նախկին հարձակվող Լուկաս Պերեսին: Ավելի վաղ Մանայը մերժել է «Կադիսին»՝ նախընտրությունը տալով «Մալյորկային»։
Լա լիգայի մեկնարկային 2 խաղում Մանայը մնացել է պահեստայինների նստարանին: