«Շալկեի» կիսապաշտպան Ամին Արիտը կվերադառնա Ֆրանսիայի առաջնություն: Ինչպես հայտնում է L’Equipe- ը, Մարսելը բանակցություններ է վարում Մարոկկոյի ազգային հավաքականի 24-ամյա խաղացողի վարձակալության պայմանագրի շուրջ:
Գելզենկիրխենյան ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս մնաց Գերմանիայի Բունդեսլիգայից: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը:
Անցած մրցաշրջանում Արիտը 31 խաղ անցկացրեց բոլոր մրցաշարերում, խփեց 2 գոլ և կատարեց 6 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբին միանալուց առաջ մարոկկացին հանդես էր գալիս «Նանտում»: