Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը Հայաստանը ներկայացրեց Տոկիո-2020-ում: Կարենը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, դժվարին հաղթանակի հասավ: Հաղթեց նաև 1/4 եզրափակչում, սակայն ժյուրին «գողացավ» հաղթանակը մեր ըմբիշից՝ Կարենին թողնելով ձեռնունայն:
Այս միջադեպի, նվաճած ուղեգրի, նախապատրաստական փուլի և Օլիմպիական խաղերի մասին Կարեն Ասլանյանը խոսել է Armsport-ի հետ: