Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեականների՝ ընթացիկ տարվա դասակարգման աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղյուսակում ընդգրկվել է Հայաստանի 4 ներկացուցիչ:
Մասնավորապես, ցանկում ընդգրկվել են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ), Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (97 կգ):