Թենիսի Մեծ Սաղավարտի մրցաշարերի 7-ակի հաղթող Վինուս Ուիլյամսը ևս չի մասնակցի ԱՄՆ-ի բաց առաջնությանը: Հիշեցնենք, որ երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ Վինուսի կրտսեր քույրը՝ Սերենա Ուիլյամսը:
«Լավագույն օրերը չենք ապրում: Ցավոք, ես պետք է միանամ Սերենային, Նադալին ու Ֆեդերերին, սակայն վստահ եմ, որ հրաշալի մրցաշար կստացվի: Շնորհակալ եմ USTA-ին՝ ինձ մասնակցելու հնարավորություն տալու համար, սակայն այս տարի վիճակված չէր մասնակցելու այս մրցաշարին: Ես դեռ կվերադառնամ»,-գրել է Ուիլյամս ավագը:
Հիշեցնենք, որ խաղերին թույլատրվելու է երկրպագուների ներկայությունը: Նախորդ տարի մրցաշարի հաղթող դարձան Դոմինիկ Տիմն ու Նաոմի Օսական:
US Open-ը կմեկնարկի օգոստոսի 30-ին: