Մեծ սաղավարտի մրցաշարերի կրկնակի հաղթող Նաոմի Օսական խոսել է Ուիլյամս քույրերի մասին։
«Հիմարություն է Սերենային հաշվից հանելը։ Նա եզրափակիչ է հասել Ուիմբլդոնում ու Ամերիկայի բաց առաջնությունում։ Նա թոփ-10 թենիսիստուհիներից է աշխարհում, թեպետ ավելի քիչ մրցաշարերի է մասնակցել, քան մնացածը։
Սերենան այն մարդը չէ, ում կարելի է ուղղակի հանել հաշվից։ Ես թենիս չէի խաղա, թե չլինեին Սերենան ու Վինուսը։ Երբ երեխա էի, նայում էի նրանց խաղերը։ Հենց այդ ժամանակ որոշեցի թենիսիստ դառնալ»,-Օսակայի խոսքերն է մեջբերում NewsChain-ը։
Նաոմի Օսական 2018 թվականի US Open-ի եզրափակչում առավելության հասավ հենց Սերենա Ուիլյամսի նկատմամբ։