«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը կարող է կարիերաn շարունակել Իտալիայի առաջնությունում:
Corriere dello Sport-ը հայտնում է, որ կիսապաշտպանով հետաքրքրված է «Ռոման»:
«Արիստոկրատները» պատրաստ են բաց թողնել ֆուտբոլիստին, քանի որ թիմի մարզչական շտաբը այլևս հույս չի դնում խաղացողի վրա:
Հիշեցնենք, որ վերջերս հռոմեական թիմի կազմը համալրել է լոնդոնցիների հարձակվող Թեմի Աբրահամը։