Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Sport1-ը։
Նշվում է, որ «Բորուսիան» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից ոչ պակաս, քան 20 մլն եվրոյի դիմաց։ Խաղացողի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվական։
Գերմանացու ծառայություններով հետաքրքրվում են նաև ԱՊԼ և Լա Լիգայի ակումբներ։
2020/21 մրցաշրջանում Հոֆմանը մասնակցել է Բունդեսլիգայի 24 խաղի, դարձել 6 գոլի ու 11 փոխանցման հեղինակ։