Ֆրանսիական TF1-ի լրագրող Ժուլիեն Մեյնարդը հայտնում է, որ «Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է արել ՊՍԺ-ի գոլահար Կիլիան Մբապեի տրանսֆերի համար:
Ըստ աղբյուրի, 22-ամյա տաղանդի համար «Ռեալն» առաջարկել է 160 մլն եվրո: ՊՍԺ-ն մերժել է, իսկ ֆրանսիացու ապագան մնում է մշուշոտ: Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել են հաշված օրեր, իսկ Մբապեի պայմանագիրն ավարտվում է հաջոր ամռանը:
Ֆրանսիական գրանդում կարծում են, որ «Ռեալը» նոր առաջարկ կանի: