Թոմաս Տուխելը խոսել է այն մասին, թե ինչպես է որոշել գլխավորել «Չելսին»: Գերմանացի մասնագետին ամաչել է այն փաստից, որ նա ստիպված էր փոխարինել Ֆրենկ Լեմպարդին մրցաշրջանի կեսից: Տուխելը տատանվել էր որոշում կայացնելուց` անհարմար վիճակի պատճառով:
«Ես հարցրեցի տնօրենների խորհրդին.«Վստա՞հ եք, որ սա ճիշտ որոշում է»: Ես հասկացա, որ դա շատերին դուր չի գա: Երբ մտածում ես «Չելսիի» մասին, անմիջապես մտածում ես Լեմպարդի, Դրոգբայի, Թերիի և Չեխի մասին:
Լեմպարդը «Չելսիի» մարմնավորումն է: Ծանր աշխատանք, ագրեսիվ խաղ, իսկական առաջնորդ, բայց միևնույն ժամանակ նորմալ տղա: Չելսիի իրական լեգենդ», — մեջբերում է մասնագետին Sky Sports-ը:
Լեմպարդը ակումբից հեռանալուց հետո դեռ գործազուրկ է: Ըստ որոշ աղբյուրների՝ մասնագետին առաջարկել են Անգլիայի երիտասարդական հավաքականի ղեկը, սակայն այս լուրը չի հաստատվել: