Իտալական «Ինտերը» չի ցանկանում թիմի կիսապաշտպան Մատիաս Վեսինոյին զիջել «Մանչեսթեր Յունայթեդին», տեղեկացնում է Sky Sports-ը:
Անգլիական ակումբը մտադիր էր վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին, սակայն, կողմերը չեն կարողացել համաձայնեցնել տրանսֆերը:
Նշվում է, որ «Յունայթեդը» ևս մեկ փորձ կկատարի՝ Վեսինոյին ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ ուրուգվայցին Ա Սերիայի այս առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: