«Բարսելոնան» Լա լիգայի 2-րդ տուրի արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Աթլետիկի» հետ՝ 1:1:
Առաջին խաղակեսի ընթացքում մրցակիցները հաշիվ բացելու շատ հնարավորություններ չունեին, սակայն ընդմիջումից հետո հանդիպումն ավելի դինամիկ ստացվեց: Նախ կատալոնացիների պաշտպան Արաուխոն Ուիլյամսի հարվածից հետո գնդակը դուրս հանեց դատարկ դարպասից, սակայն 50-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Մարտինեսը գնդակն ուղարկեց դարպասը:
Հյուրերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը հիմնական ժամանակի ավարտից 15 րոպե առաջ․ «Բարսելոնայի» կազմում գոլը խփեց Մեմֆիս Դեպայը: Նիդերլանդացին ձախ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ և ուժգին հարվածեց դարպասի մոտակա անկյունը:
Երկրորդ ավելացված րոպեին Էրիկ Գարսիան խախտեց կանոնները Նիկո Ուիլյամսի դեմ․ կատալոնացիների նորեկը ստացավ ուղիղ կարմիր քարտ, սակայն բասկերը տուգանային հարվածից չօգտագործեցին հնարավորությունը:
Երկու խաղից հետո կատալոնացիներն ունեն 4 միավոր և առայժմ կիսում են առաջին տեղը «Մալյորկայի» և «Վալենսիայի» հետ: «Աթլետիկն» ունի երկու միավոր և իններորդ հորիզոնականում է:
Երեկ կայացած մյուս խաղերում գրանցեվցին հետևյալ արդյունքները․
⚽ «Ալավես»-«Մալյորկա» 0-1
80՛ Ֆեր Նինո
⚽ «Գրանադա»-«Վալենսիա» 1-1
16՛ Սուարես — 88՛ Սոլեր (11մ)
⚽ «Էսպանյոլ»-«Վիլյառեալ» 0-0