«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է ուժերը փորձել եվրոպական մեկ այլ բարձրակարգ ակումբում, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն, լեհ հարձակվողը, ով օգոստոսի 21-ին կդառնա 33 տարեկան, երջանիկ է «Բավարիայում», սակայն նա ակնկալում է փոխել ակումբը մինչև 35 տարեկանը, քանի որ ցանկանում է նոր էջ բացել կարիերայում:
«Բավարիան» չի պատրաստվում բաժանվել իր լավագույն ռմբարկուից և նրա համար տրանսֆերային արժեք է սահմանել, որը գերազանցում է 100 միլիոն ֆունտը (117 միլիոն եվրո): Լեւանդովսկու պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին:
Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը հիասթափված է, որ «Բավարիան» չի ցանկանում վաճառել նրան, բայց դժվար գնա այնպիսի քայլի, որը կվնասի ակումբի հետ նրա լավ հարաբերություններին: