«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիրք Կայտը մեկնաբանել է «Շերիֆի» հաղթանակը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլ ՝ Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում:
«Չեմպիոնների լիգան չեմպիոնների մրցաշար է, սակայն այնպիսի թիմեր, ինչպիսին Տիրասպոլի «Շերիֆն» է, այնտեղ անելիք չունեն»,- մեջբերում է Կայտին Index-ը:
Հիշեցնենք, որ մոլդովական «Շերիֆը» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ (3-0):
Իսկ մինչ փլեյ-օֆֆ հասնելը «Շերիֆը» որակավորման փուլում հաղթահարել էր «Ցրվենա Զվեզդայի» և «Ալաշկերտի» արգելքը։