«Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի նախկին խաղացող Դիրկ Կայտը կփոխարինի Դիկ Ադվոկատին՝ «Ֆեյենորդի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Algemeen Dagblad-ը: Դա տեղի կունենա 2020/21 մրցաշրջանի վերջում: Նրա օգնական կնշանակվի «Սելթիկի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը:
39-ամյա Կայտը, ով 2017-ին ավարտեց իր մասնագիտական կարիերան, ներկայումս աշխատում է որպես մարզիչ Ֆեյենորդի ակադեմիայի երիտասարդական թիմերից մեկում:
Նիդեռլանդների վաղաժամկետ ավարտված առաջնությունում «Ֆեյենորդը» զբաղեցրեց երրորդ տեղը: