Թուրինի «Յուվենտուսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է «Սասուոլոյի» արդեն նախկին կիսապաշտպան Մանուել Լոկատելիի հետ պայմանագիր կնքելու մասին:
Կողմերը համաձայնեցրել են 2 տարվա վարձավճարով պայմանագիր՝ հետագայում թուրինյան ակումբի կողմից 35 մլն եվրոյով գնման իրավունքով: Լոկատելին նոր թիմում կխաղա 27 համարի մարզաշապիկով:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, մեկ տարի անց Լոկատելին մինչև 2026 թ. պայմանագիր կկնքի «Յուվեի» հետ:
Հիշեցնենք, որ Լոկատելին Իտալիայի հավաքականի կազմում նախորդ ամիս դարձավ Եվրոպայի չեմպիոն: