«Յուվենտուսն» ու «Սասուոլոն» չեն կարողանում համաձայնեցնել կիսապաշտպան Մանուել Լոկատելիի տրասնֆերի պայմանները։ Այս մասին գրում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ թուրինյան ակումբը 2 տարվա վարձակալական պայմանագրի համար 5 մլն եվրո է առաջարկում և 20 մլն եվրո՝ ավելի ուշ նրա իրավունքները ձեռք բերելու համար։ «Սասուոլոն» մեկ տարվա վարձակալության դիմաց է պահանջում 5 մլն եվրո և 30 մլն՝ վերջնական տրանսֆերի դիմաց։
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալը» ևս հետաքրքրված էր Լոկատելիի ծառայություններով։