Թուրինի «Յուվենտուսի» ավագ Մանուել Լոկատելին մեկնաբանել է թիմի դուրս մնալը Չեմպիոնների լիգայի խաղարկությունից։ Երկխաղյա դիմակայությունում իտալական ակումբը զիջեց Ստամբուլի «Գալաթասարային»։
«Անկեղծ ասած՝ ուզում եմ լացել. մենք իսկապես հավատում էինք հաջողությանը: Մենք մեր ողջ հոգին դրեցինք այս խաղի մեջ, նույնիսկ ավելին: Առաջին հանդիպման միջադեպը բարդացրեց ամեն ինչ, բայց այսօր ես ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել բոլորին։
Մարզադաշտում մթնոլորտն անհավանական էր, նման երեկոները հավերժ մնում են հիշողության մեջ։ Մենք կլանեցինք մեզ անհրաժեշտ ողջ էներգիան»,- Լոկատելիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Գալաթասարայը» հաղթել էր խոշոր՝ 5:2 հաշվով։ Պատասխան հանդիպումն ավարտվեց թուրինյան ակումբի հաղթանակով՝ 3:2 հաշվով։
Հատկանշական է, որ իտալական թիմն իր երկու գոլերը խփեց՝ խաղադաշտում գտնվելով թվային փոքրամասնության պայմաններում։




























































