Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան գալիք ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից:
26-ամյա գերմանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ, և նոր գործարքի շուրջ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել:
Այս պահին անհայտ է՝ Լեոն պատրա՞ստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, թե՞ ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:
Ըստ Bild-ի ՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունն արդեն աշխատում է Գորեցկայի տրանսֆերի շուրջ և գործակալների միջոցով կարողացել է ֆուտբոլիստին առաջարկել երկարաժամկետ պայմանագիր՝ շաբաթական 200 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով: