Երեկ կայացավ Գերմանիայի Սուպերգավաթի խաղը, որում Դորտմունդի «Բորուսիան» 1: 3 հաշվով պարտվեց «Բավարիային»:
Մյունխենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լեւանդովսկին: Եվս մեկ գոլ խփեց Թոմաս Մյուլերը: «Մեղուների» կազմում գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը:
Այս հաղթանակի շնորհիվ «Բավարիան» նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը, որն ակումբի պատմության մեջ 9-րդն է:
Յուլիան Նագելսմանի համար այս տիտղոսն առաջինն է մյունխենյան թիմի գլխավորությամբ: