«Վոլֆսբուրգը» դուրս է մնացել Գերմանիայի գավաթի խաղարկությունից՝ չնայած մրցաշարի 1-ին տուրում «Պրոյսենի» նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակին:
Մարկո վան Բոմելը և «Գայլերի» մարզչական շտաբը խաղի ընթացքում կատարեցին վեց փոխարինում, երբ կանոնակարգով թույլատրվում է ընդամենը հինգ փոփոխություն:
«Մենք հիասթափված ենք և այլ ելք կնախընտրեինք: Մենք համաձայն չենք այս որոշման հետ և կդիտարկենք այն բողոքարկելու հնարավորությունը», — «Վոլֆսբուրգի »գործադիր տնօրեն Թիմ Շումախերի խոսքերն է մեջբերում գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: