ԱՄՆ-ում ընթացող 2021 Lake Placid Ice Dance International մրցաշարում Թինա Կարապետյան / Սիմոն Պրուքս Սենեկալ զույգը գրավեց 2-րդ հորիզոնականը։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Թինա Կարապետյան / Սիմոն Պրուքս Սենեկալ զույգը մասնակցում էր ԱՄՆ-ում ընթացող 2021 Lake Placid Ice Dance International մրցաշարին և առաջին Ռիթմիկ պարի ելույթից հետո գրավել էր 1-ին հորզոնականը։
Ազատ ծրագրում մեր զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ընդհանուր հաշվարկում ևս զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող է դարձել Կարոլինա Գրին/Մայքլ Պարսոն զույգը ԱՄՆ-ից։