Իսրայելի Թել Ավիվ քաղաքում հունվարի 23-ին կմեկնարկի ձյուդոյի միջազգային «Գրան պրի» մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սա 2020թ. մրցաշրջանի առաջին խոշոր ստուգատեսն է: Հայտավորվել է հինգ աշխարհամաս ներկայացնող 85 երկրի 583 ներկայացուցիչ / 331 տղամարդ և 252 կին /:
Մրցաշարը վարկանիշային է: 73 կգ քաշային կարգում ընդգրկված է 58 ձյուդոիստ:
Հայ պատվիրակին տատամի կուղեկցի հավաքականի գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ Հովհաննես Դավթյանը: