Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ տատամի է դուրս գալու 26 ձյուդոիստ: Այս պահին վարկանիշային ցուցակում Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը 32-րդն է, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Կարապետյանը հնարավորություն է ստացել մասնակցել Բուդապեշտում հունիսի 6-ից 13-ը կայանալիք Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարին: Մայիսի 20-ին Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ կմեկնի Ռուսաստան՝ ուսումնամարզական հավաքի:
Օլիմպիական խաղերին մասնակից ձյուդոիստների վերջնական ցանկը հայտնի կդառնա հունիսի 28-ին: