Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի բացման խաղում Մյունխենգլադբախի «Բորուսիան» ընդունեց Մյունխենի «Բավարիային»:
Խաղի մեկնարկում ակտիվ էին տանտերերն ու 10-րդ րոպեին հաշիվը բացեց Պլեան: Առաջին խաղակեսի մնացած հատվածում ամեն ինչ Նագելսմանի սաների ձեռքերում էր, բայց «Բորուսիայի» դարպասում հրաշքներ էր գործում Յան Զոմերը: Այնուամենայնիվ, խաղակեսի վերջում հաշիվը հավասարեցրեց Լևանդովսկին՝ 7-րդ անընդմեջ մրցաշրջանում 1-ին տուրում դառնալով գոլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր: Գնդակով ավելի շատ բավարական ակումբն էր, բայց այլևս գոլեր չգրանցվեցին ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով: