Չորեքշաբթի՝ օգոստոսի 11-ին, կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը «Չելսիի» և «Վիլյառեալի» միջև: Հանդիպումը տեղի ունեցավ Բելֆաստում և ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով՝ 11 մետրանոց հարվածաշարում 6:5 հաշվով (հիմնական և լրացուցիչ ժամանակ՝ 1:1):
2021 թվականի մայիսին «Չելսին» Թոմաս Տուխելի գլխավորությամբ հաղթեց Չեմպիոնների լիգան՝ հաղթելով «Մանչեսթեր Սիթիին» (1-0):
Այսպիսով, Տուխելը դարձավ լոնդոնցիների առաջին մարզիչը, ով հաղթեց Չեմպիոնների լիգան և Սուպերգավաթը:
Հարկ է նշել, որ Ռոբերտո Դի Մատեոն նման հնարավորություն ուներ 2012-ին, սակայն Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո «Չելսին» Սուպերգավաթում պարտվեց «Աթլետիկոյին» (1: 4):