ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար խաղում ՉԼ գավաթակիր «Չելսին» Հյուս. Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում մրցեց ԵԼ գավաթակիր «Վիլյառեալի» հետ:
Խաղն ակտիվ սկսեցին լոնդոնյան թիմի ֆուտբոլիստները: 27-րդ րոպեին Զիեշն առաջ մղեց անգլիական ակումբին: Րոպեներ անց «ազնվականները» կարող էին կրկնապատկելն իրենց առավելությունը, սակայն հիանալի գործեց իսպանական թիմի դարպասապահը:
Երկրորդ խաղակեսում ավելի վտանագվոր էին գործում իսպանական թիմի ֆուտբոլիստները, ինչի արդյունքում 73-րդ րոպեին Մորենոն խփեց պատասխան գոլը:
Հիմնական ժամանակն ավարտեց 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ 11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ գտնվեցին «Չելսիի» ֆուտբոլիստները: