Տոկիո-2020-ի ընթացքում հունահռոմեական ոճի 4 հայ ըմբիշից միակ մեդալը նվաճեց Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մեդալին մոտ էր նաև Կարապետ Չալյանը, սակայն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում: Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանե պայքարը լքեցին 1/4 եզրափակչից:
Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Գևորգ Ալեքսանյանն այսօր ամփոփեցին մեր մարզիկների ելույթները:
Էդուարդ Սահակյանը նշեց, որ մեկնարկը հաջող էր: Արմեն Մեիլքյանը լավ սկսեց, սակայն 1/4 եզրափակչում պարտվեց, քանի որ լավ չէր զգում:
«Հաջող ստացվեց նաև Կարեն Ասլանյանի մեկնարկը: Նույնը կարող ենք ասել նաև Չալյանի ու Արթուրի պարագայում: Թիմը, որակային առումով պատրաստ էր, պարզապես չկարողացանք մրցավարական արգելքը հաղթահարենք: Շատ էին տարօրինակ որոշումները, և այս մակարդակի մրցումների համար չափից շատ էր, սակայն մրցավարների հետ վիճել հնարավոր չէ»,- ասաց Սահակյանը: