«Պարկ դե Պրենսի» սրահներից մեկում ՊՍԺ-ն վաղը մամուլի ասուլիս կանցկացնի: Առայժմ ասուլիսի թեման հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, ասուլիսը նվիրված կլինի թիմի ենթադրյալ նորեկ Լեո Մեսսին: Ասուլիսը կհեռարձակվի ակումբի հեռուստաալիքով:
Մեսսին արդեն Փարիզում է: Ըստ նախնականի, արգենտինացին փարիզյան ակումբի հետ 2 տարվա պայմանագիր կկնքի: ՊՍԺ-ն արդեն անոնսել է Մեսսիի տեղափոխությունը:



























































