ՊՍԺ-ի երկրպագուները սկսել են հավաքվել Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Նրանք հույս ունեն, որ այսօր Փարիզ կժամանի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Canal+-ը հայտնում է, որ ոստիկաններն արդեն սկսել են փակել մարզադաշտի մուտքերը:Ընդ որում հայտնի չէ` արդյոք Մեսսին կժամանի «Պարկ դե Պրենս»:
Երեկ` օգոստոսի 8-ին, Մեսսին հրաժեշտի ասուլիս անցկացրեց «Կամպ Նոու» մարզադաշտում: Նա հաստատել է, որ հեռանում է «Բարսելոնայից», քանի որ Պրիմերայի կանոնադրությունն ակումբին թույլ չի տալիս պայմանագիր կնքել արգենտինացու հետ ֆինանսական խնդիրների պատճառով:
Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ՊՍԺ-ն օգոստոսի 10-ի համար վարձակալել է Էյֆելյան աշտարակը: Տարբերակներից մեկն այն է, որ մտադիր են կազմակերպել Մեսսիի շնորհանդեսը: