«Տոտենհեմը» դարձել է Լիոնել Մեսսիին ձեռք բերելու մեկ հավակնորդ, հայտնում է Daily Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Տոտենհեմը» պատրաստ է մրցակցել ՊՍԺ-ի հետ, որը համարվում է արգենտինացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հիմնական թեկնածուն:
Սպասվում է, որ հարձակվող Հարի Քեյնը «Տոտենհեմից» կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի» և լոնդոնյան թիմի նոր գլխավոր մարզիչ Նունո Էշպիրիտո Սանտուն կկարողանա հույս դնել տրանսֆերային մեծ բյուջեի վրա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։