«Սևանի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը չի շարունակի աշխատանքը թիմում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 7-ին VBET Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում «Սևանը» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտություն կրեց «Ուրարտուից»։ Հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում մեր ակումբի ղեկավարության ու գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի միջև։ Կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշել են դադարեցնել համագործակցությունը։
«Սևան» ակումբը շնորհակալություն է հայտնում Արմեն Շահգելդյանին կատարած աշխատանքի համար, և ցանկանում հետագա հաջողություններ մարզչական կարիերայում»,- ասված է հայտարարության մեջ։