Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի 3-րդ տեղի համար խաղում Մեքսիկայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց հօգուտ հյուսիսամերիկյան թիմի՝ 3:1 հաշվով: Մեքսիկացիների կազմում 11 մետրանոցից աչքի ընկավ կիսապաշտպան Ֆրանսիսկո Կորդովան, ինչպես նաև պաշտպան Խոան Վասկեսը և հարձակվող Էռնեստո Վեգան:
Ճապոնացիների կազմում գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Կաորու Միտոման:
Բրազիլիան և Իսպանիան եզրափակչում կհանդիպեն շաբաթ օրը: