Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայել Բալլակի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել։
Mirror-ը հայտնում է, որ մահացել է նրա որդին: 18-ամյա Էմիլիոն երեկ երեկոյան վթարի է ենթարկվել իր կվադրոցիկլով: Մանրամասները հայտնի չեն։ Ողբերգությունը տեղի է ունեցել Պորտուգալիայում՝ Բալլակին պատկանող տնից ոչ հեռու:
Բալլակն իր ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կեմնիցեր», «Կայզերսլաուտերն», «Բայեր», «Բավարիա» և «Չելսի» ակումբներում: