Տոկիոյում ընթացող վոլեյբոլի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակչում ռուս վոլեյբոլիստները հաղթել են Բրազիլիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով:
Ռուսաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը Մաքիմ Միխայլովն էր․ նա թիմին բերեց 22 միավոր: Բրազիլացի խաղացողներից լավագույն ցուցանիշն ունի Յոանդի Լեալ Իդալգոն՝ 18 միավոր:
Եզրափակչում Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Ֆրանսիա-Արգենտինա հանդիպման հաղթողի հետ։