Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանը պարգեւատրումից հետո իր դժգհությունն է արտահայտել մրցավարական գործողություններից։
Անդրադառնալով ռուս լրագրողի հարցին ասել է․ «Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»։
Ալեքսանյանը եզրափակչում 1։5 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին։
Հիշեցնենք, որ Արթուրը նախորդ գոտեմարտում ձախ ոտքի մկանային վնասվածք էր ստացել։