Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից։
Տեղի է ունեցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի առաջին քաշային կարգերի վիճակահանությունը։ 21-ամյա մարզիկը ՕԽ-ում կմեկնարկի օգոստոսի 4-ին։
Մեր մարզիկի մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի Ասիական խաղերի չեմպիոն, Մոնղոլիայի ներկայացուցիչ Բեհբայար Էրդենեբատը։