«СЭ»-ն հայտնում է, որ պաշտպան Նաիր Տիկնիզյանը մոտ է ԲԿՄԱ-ից «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն:
Ըստ աղբյուրի՝ բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում, կողմերը մոտ են համաձայնության:
Գարնանը ակումբներն արդեն բանակցություններ էին վարում Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ, սակայն արդյունքում խաղացողը մնաց ԲԿՄԱ -ում:
Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի սան է: 2020/21 մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: