Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Զենիթի» ֆուտբոլիստները հաղթեցին «Ռոստովին»:
Հանդիպումը, որը տեղի ունեցավ կիրակի օրը «Ռոստով Արենայում», ավարտվեց 4: 2 հաշվով ՝ հօգուտ հյուրերի:
«Զենիթի» կազմում Ալեքսանդր Երոխինը դուբլ ձևակերպեց, Սերդար Ազմունն ու Վենդելը դարձան մեկական գոլի հեղինակ: Տանտերերի կազմում աչքի ընկան Նիկոլայ Կոմլիչենկոն և Մաքսիմ Օսիպենկոն:
«Ռոստովի» կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
«Զենիթը» վաստակեց 6 միավոր, իսկ «Ռոստովի» ակտիվում դեռ 0 միավոր է։
























































