Դանիայի Սուպերլիգայի 3-րդ տուրում «Սիլկեբորգը» ընդունել էր «Օլբորգին»։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Հյուրերի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը։
«Սիլկեբորգը» Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է՝ վաստակած 3 միավորով։
Նշենք, որ սա Դանիայի առաջնությունում Չալըշըրի թիմի երրորդ գոլազուրկ ոչ-ոքին է․ թիմը մեկնարկային երեք տուրերում ոչ մի գոլ բաց չի թողել, սակայն մրցակիցների դարպասները ևս չի կարողացել գրավել։
























































