«Բավարիան» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին։
Նոր մարզչի՝ Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ մյունխենյան ակումբը ոչ մի ընկերական խաղ չի հաղթել։ Այսօր «Բավարիան» 0-3 հաշվով պարտվել է «Նապոլիին»։ Մինչ այս թիմը ևս երկու պարտություն էր կրել «Քյոլնից»՝ 2-3 և «Գլադբախից»՝ 0-2 հաշվով ու ոչ-ոքի խաղացել «Այաքսի» հետ (2-2):
6 օրից «Բավարիան» 2021/22 մրցաշրջանում առաջին պաշտոնական խաղը կանցկացնի «Բրեմերի» հետ՝ Գերմանիայի Գավաթի շրջանակում։ Օգոստոսի 13-ին մյունխենցիները Բունդեսլիգայի առաջին տուրում կմցրեն «Գլադբախի» հետ։