Յուլիան Նագելսմանը հրաժարական է տվել Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ թիմի՝ ԱԱ-2026-ից դուրս մնալուց հետո: Այս մասին հայտնում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականը:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում կրած անակնկալ պարտությունից հետո Գերմանիայի ֆուտբոլային միությունը 38-ամյա մասնագետին խորհուրդ էր տվել դիտարկել հավաքականից հեռանալու տարբերակը: Նագելսմանն ընդունել է այդ առաջարկը և այժմ որպես փոխհատուցում կստանա մոտ 7 միլիոն եվրո:
Աղբյուրի համաձայն՝ Նագելսմանին փոխարինելու գլխավոր հավակնորդը «Լիվերպուլի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Ամերիկայում ընթացող Մունդիալում Գերմանիայի հավաքականը վստահորեն առաջին տեղն էր զբաղեցրել E խմբում, սակայն 1/16 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջել էր Պարագվայի ընտրանուն և լքել պայքարը:
Նագելսմանը Բունդեսթիմի ղեկը ստանձնել էր 2023 թվականին: Նրա գլխավորությամբ գերմանացիները հասել էին Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ, ինչպես նաև հանդես եկել Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում: Նախկինում մասնագետը մարզել է նաև «Հոֆենհայմը», «Լայպցիգը» և Մյունխենի «Բավարիան»:




























































