Bild-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) մարզիչ Յուրգեն Կլոպին առաջարկել է չորս տարվա պայմանագիր՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։
Ըստ աղբյուրի՝ 59-ամյա մարզիչը կվաստակի ավելի շատ, քան Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Նագելսմանի աշխատավարձը տարեկան 4-6 միլիոն եվրո է։
Կլոպը Red Bull-ի միջազգային հարաբերությունների բաժնի տնօրենն է 2025 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի վերջը։ Red Bull-ին միանալուց առաջ նա 2015-ից 2024 թվականներին մարզել է «Լիվերպուլը»։
Հուլիսի 3-ին Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) հայտարարեց Յուլիան Նագելսմանի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին և հայտարարեց Կլոպի հետ բանակցություններ վարելու մտադրության մասին։




























































