Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանն օրերս տեղի ունեցած մարզման ժամանակ ծանր վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Նա արդեն վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է անցել:
Շուտափույթ ապաքինում, Պետրո՛ս»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք՝ «Նոան» Հայաստանի Պրեմիեր-լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի իր հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվելով «Արարատի» կողմից: Հանդիպման մեկնարկը 19:00-ին է:
ArmSport-ի խմբագրակազմը ևս առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում Պետրոս Ավետիսյանին: