22-ամյա հարձակվող Էդգար Մովսեսյանը, որն իր նորամուտն է նշում «Փյունիկի» կազմում, գոլի հեղինակ է դարձել ՀՊԼ 2021/22 մրցաշրջանի մեկնարկային տուրի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղում:
Մովսեսյանը հանդիպման 39-րդ րոպեին է գրավել բանակայինների դարպասը՝ թիմի հիանալի հակագրոհից հետո աջ եզրից գնդակն ուղարկելով ԲԿՄԱ-ի դարպասը:
Այսպիսով, Մովսեսյանը ոչ միայն իր առաջին գոլ է խփել «Փյունիկի» կազմում, այլև դարձել է ՀՊԼ 2021/22 մրցաշրջանի առաջին գոլի հեղինակը: