Պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին մտադիր է հեռանալ «Ռոմայից»: Այդ մասին հայտնում է Goal-ը։
Հաղորդվում է, որ իտալացին վճռական է տրամադրված հռոմեական ակումբից հեռանալու հարցում: Իր հերթին «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է խաղացողին պահել թիմում, սակայն Ֆլորենցին գոհ չէ ակումբում տիրող իրավիճակից:
Պաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են «Ատալանտան» և «Սևիլյան»:
Հիշեցնենք, որ Ֆլորենցին Իտալիայի հավաքկաանի կազմում դարձավ Եվրոպայի 2020թ առաջնության չեմպիոն։
Նշենք, որ օգոստոսի 22-ին «Ռոման» Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի մեկնարկային տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ֆիորենտինայի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 3,95, իսկ «Ֆիորենտինայի» հաղթանակը՝ 4,50