Մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակներում «Արարատ-Արմենիան» ընկերական խաղ անցկացրեց «Նորավանքի» հետ ու հաղթանակի հասավ։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։
«Արարատ-Արմենիան» սկզբում հաշվի մեջ առաջ է անցել մրցակցի ինքնագոլի շնորհիվ, իսկ հետո թիմին առաջ է մղել Էզան։ «Նորավանքի» միակ գոլը խփել է Մուստաֆինը։
Սա «Արարատ-Արմենիայի» վերջին ընկերական խաղն էր նոր մրցաշրջանից առաջ։